Գինին անվանվել է նշանավոր, տաղանդավոր և սիրված դերասան Մհեր Մկրտչյանի պատվին, ով առավել հայտնի է որպես Ֆրունզիկ։ Գինու բույրում գերակշռում են թարմ խոտային երանգները՝ լրացված արևադարձային մրգերի նրբերանգներով։ Հարուստ բույրային փունջը դառնում է ավելի նուրբ՝ գրավիչ ծաղկային նոտաների և հիանալի հավասարակշռված թթվայնության շնորհիվ։