18+

Այս բաժինը պարունակում է ծխախոտային արտադրանք և ալկոհոլային խմիչքներ։

Խնդրում ենք հաստատել, որ Ձեր 18 տարին լրացել է:

Family Card Header Image
1 Ընդհանուր դրույթներ

1.1. Family Card-ը հանդիսանում է մեկ ընդհանուր կուտակային քարտ` Քարֆուր սուպերմարկետների ցանցի համար, որը հնարավորություն է տալիս մեկ քարտով կուտակել միավորներ և կուտակած միավորները ծախսել վերոնշյալ խանութներից ցանկացածում:

1.2. Family Card-ը բանկային քարտ չէ, չի հանդիսանում վճարային միջոց և չի ապահովում կանխիկացման հնարավորություն։

1.3. Family Card-ից օգտվելը ենթադրում է համաձայնություն սույն պայմաններին։

1.4. Կայքում գնում կատարելիս կուտակված բոնուսները կիրառվում են միայն ապրանքների արժեքի նկատմամբ։ Առաքման վճարը չի կարող վճարվել բոնուսներով և վճարվում է առանձին՝ ընտրված վճարման եղանակով։

2 Քարտի տրամադրում

2.1. Family Card-ի քարտապան կարող եք դառնալ մոտենալով սուպերմարկետի ցանկացած մասնաճյուղ կամ մուտք գործելով carrefour.am կայքում անձնական հաշիվ բաժին և ստեղծել թվային/վիրտուալ քարտ։

2.2. Քարտապան դառնալու համար անհրաժեշտ է լրացնել հետևյալ կետերը` անուն, ազգանուն, հեռախոսահամար և էլեկտրոնային հասցե, որոնք պահպանվում են գործող գաղտնիության քաղաքականության շրջանակում։

2.3. Family Card -ը թվայնացվում է հավելվածի օգնությամբ։

3 Կուտակում

3.1. Գնումներ կատարելիս Հաճախորդը կուտակում է գնումների 1%-ը, նույնիսկ զեղչված ապրանքներից։

4 Պայմանների փոփոխություն

4.1. Սուպերմարկետը իրավունք ունի փոփոխելու սույն օգտագործման պայմանները՝ առանց նախնական ծանուցման։

4.2. Բոլոր փոփոխությունները կհրապարակվեն սուպերմարկետի պաշտոնական կայքում կամ վաճառքի կետերում և ուժի մեջ կմտնեն հրապարակման պահից։

logo
Carrefour Icon

Ավելացնել Carrefour.am-ը ձեր գլխավոր էկրանին

Տեղադրեք այս հավելվածը ձեր հեռախոսի գլխավոր էկրանին՝ կայքին արագ հասանելիություն ունենալու համար։

Carrefour.am-ը հեռախոսի գլխավոր էկրանին ավելացնելու համար

1. Safari-ի գործիքագոտում սեղմեք «Share» կոճակը (քառակուսի պատկերը՝ վերև սլաքով),

2. Տեղափոխվեք ներքև և սեղմեք «Add to Home Screen»։