Արտադրող երկիր -
Հայաստան
Հաճախ «դիվանագիտական» անվանվող «Դվին» կոնյակը եղել է համաշխարհային կարևորության բազմաթիվ պատմական հանդիպումների ականատեսն ու ուղեկիցը։ 1940-ական թվականներից ի վեր այն արտադրվում է անփոփոխ բաղադրատոմսի համաձայն և կուպաժավորումից հետո երեք տարվա հավելյալ հնացում է անցնում կաղնեփայտե տակառներում։
Ալկոհոլի թնդությունը՝ 50%
Սննդային (էներգետիկ) արժեքը 100 մլ-ում՝ 1 160 ԿՋոուլ / 280 կկալ
1887 թվականից հայկական կոնյակագործների՝ սերնդեսերունդ փոխանցվող վարպետությունն ու ժառանգությունը մարմնավորող ARARAT կոնյակներն արտադրվում են Երևանի կոնյակի գործարանում՝ բացառապես Արարատյան դաշտում աճեցված խաղողի տեսակներից։ Նրանց կուպաժավորման ժամանակ օգտագործվում է Կաթնաղբյուրի բնական աղբյուրի ջուրը, իսկ հնացման փուլն անցնում է գործարանի սեփական տակառագործական արտադրամասում ձեռքով պատրաստված դարավոր կովկասյան կաղնեփայտե տակառներում:







