Արարատ բաց գարեջուրը բարձրորակ դասական լագեր տեսակի գարեջուր է՝ թեթև, հագեցած և թարմացնող համով։ Պատրաստման ընթացքում օգտագործվում են ջուր, գարու ածիկ և հմուլ, որոնք ըմպելիքին հաղորդում են բնորոշ բուրմունք և հաճելի դառնություն։ Գարեջուրը պաստերիզացված է և ֆիլտրված։ Ալկոհոլի ծավալային մասը՝ 4,5 %։