Արտադրող երկիր -
Հայաստան
Այվազովսկի 5 տարեկան կոնյակը բնութագրվում է, հավասարակշռված համով և մետաքսյա հյուսվածքով։ Համային փնջում զգացվում են մրգային, փայտային և վանիլային նրբերանգներ, որոնք սահուն անցնում են երկարատև, ջերմացնող հետհամի։
Բույրը՝ հարուստ բույր՝ ծիրանի չրի, սերկևիլի, համեմունքների, կաղնու և մայրու գերակշռող նոտաներով։
Գույնը՝ սաթ-ոսկեգույն։
Համադրություններ՝ խորհուրդ է տրվում մատուցել մաքուր վիճակում։ Կարելի է համադրել մսային դելիկատեսների, ձկան, պանիրների, աղանդերի և հասած ծիրանի հետ, ինչպես նաև օգտագործել կոկտեյլների կամ սուրճի մեջ։
Կոնյակը հնեցվում է կաղնե տակառներում՝ 5 տարի շարունակ։ Այն կրում է ծովանկարիչ Իվան Կոնստանտինովիչ Այվազովսկու անունը։
Փաթեթի ծավալը՝ 0.5 լ



















