Արտադրող երկիր -
Շվեդիա
«Աբսոլյուտ»-ն աշխարհի առաջատար պրեմիում կարգի օղին է և ոգելից խմիչքի 6-րդ ամենաբարձր վաճառքն ունեցող ապրանքանիշը։
Ալկոհոլի թնդությունը՝ 40 %
Սննդային (էներգետիկ) արժեքը 100 մլ-ում՝ 979 ԿՋոուլ / 234 կկալ
Հարավային Շվեդիայում արտադրվող «Աբսոլյուտ»-ի պատմությունը սկսվել է 1879 թ.՝ շարունակական թորման հեղափոխական եղանակի կիրառմամբ․ այս օղին թորվում է հարյուրավոր անգամներ` մինչև կատարելության հասնելը:
«Աբսոլյուտ»-ի նշանաբանն է «Մեկ սկզբնաղբյուր». մեկ գործարան, մեկ ջրհոր և մեկ հսկայական ցորենի դաշտ, որտեղից ստացվում է այս օղու արտադրության համար պահանջվող ողջ հումքը: Անգամ «Աբսոլյուտ»-ի հանրահայտ շիշն արտադրվում է վերջինիս գործարանի հարևանությամբ:
Այս ամենի շնորհիվ արտադրության ողջ գործընթացի բոլոր փուլերը խստագույնս վերահսկվում են, և այս օղու յուրաքանչյուր կաթիլ համապատասխանում է նրա ստեղծման պահից պահպանվող որակի բարձրագույն չափանիշներին:







