Շոկոլադով և հատապտուղներով նրբաբլիթներ
- 2 ձու
- 1 3/4 բաժակ կաթ
- 1 թեյի գդալ վանիլին
- 2 բաժակ ալյուր
- 1/3 բաժակ շաքարավազ
Քայլ 1: Խորը տարայի մեջ միասին հարել ձուն, կաթը և վանիլինը. մաղել ալյուրը, որպեսզի այն հարստանա թթվածնով, ավելացնել շաքարավազ, վրան ավելացնել կաթով զանգվածը, հարել այնքան, մինչև ստացվի համասեռ զանգված։
Քայլ 2: Միջին ուժգնության կրակի վրա տաքացնել չկպչող թավան, պատել այն կարագով։ Թավայի մեջ ավելացնել համապատասխան քանակությամբ զանգված, եփել երկու կողմից՝ յուրաքանչյուր կողմը 1-2 րոպե, մինչև խմորի վրա առաջանան ծակոտիներ։ Տեղափոխել ափսեի մեջ։ Կրկնել գործողությունը և նույն ևով եփել ողջ զանգվածը։
Քայլ 3: Մատուցել շոկոլադե կրեմով և հատապտուղներով։
Բարի ախորժակ :)
Խոզապուխտով և պանրով կրուասան
-
4 կրուասան
-
խոզապուխտ՝ համեմված և կտրատված
-
4 պանրի կտորներ՝ շվեցարական, չեդեր, հավարտի կամ ցանկացած այլ պանիր, որը դուք կնախընտրեք
Քայլ 1: Նախապես տաքացնել ջեռոցը 180 °C
Քայլ 2: Տաքացնել խոզապուխտը
Քայլ 3: Կրուասանները բաժանել 2 հավասար հորիզոնական մասերի
Քայլ 4: Կրուասանների մեջ դնել տաքացրած խոզապուխտը և պանրի կտորները
Քայլ 5: Այնուհետև դնել ջեռոցը և եփել 3-5 րոպե, մինչև պանրի կտորները հալվի և կրուասանները դառնան կարմրավուն և խրթխրթան
Քայլ 6: Մատուցել թարմ բանջարեղենով ձևավորված ափսեի մեջ։
Բարի ախորժակ :)
Տրոպիկական Սմուզի
- 1 բանան՝ կտրատված և սառեցված
- 1 մանգոյի սառեցված կտորներ
- 1 սառեցված արքայախնձորի կտորներ
- 1 նուշի կաթ
Հարիչի մեջ լցնել բանանի, մանգոյի արքայախնձորի սառեցված կտորները և հարել նուշի կաթի հետ այնքան, որ ստանաք համասեռ, թանձր զանգված։
Նուշի կաթը ավելացնել ըստ ցանկության՝ համապատասխան խտություն ստանալու համար։
Լցնել խոր ամանների մեջ, վրայից ձևավորել ցանկացած մրգերով և մատուցել։
Բարի ախորժակ։)
Քինուայով Կոլոլակներ՝ Արևելյան Բաղադրատոմսով
- 500գ հնդկահավի աղացած միս
- 3/4 բաժակ եփված քինու
- 3 պճեղ աղացած սխտոր
- 2 կանաչ սոխ, մանր կտրատված
- 1 ձու
- 1 թ/գ սոյայի սոուս
- 2 թ/գ քունջութի ձեթ
- 1 թ/գ կծու կարմիր սոուս
- աղ և թարմ աղացած պղպեղ՝ ըստ ճաշակի
- 1/2 թ/գ քունջութի սերմեր
- 1/4 բաժակ սոյայի սոուս
- 2 թ/գ բրնձի քացախ
- 1 թ/գ քերած կոճապղպեղ
- 1 թ/գ շագանակագույն շաքարավազ
- 1 թ/գ քունջութի ձեթ
- 1 թ/գ կծու կարմիր սոուս՝ ըստ ճաշակի
- 2 թ/գ եգիպտացորենի օսլա
Քայլ 1: Նախօրոք տաքացնել թավան 200°C։ Ջեռոցի տարան թեթև պատել ձեթով։
Քայլ 2: Մեծ տարայի մեջ ավելացնել աղացած հնդկահավի միսը, քինուան, սխտորը, սոխը, ձուն, սոյայի սոուսը, քունջութի ձեթը, կծու կարմիր սոուսը, աղ և պղպեղ՝ ըստ ճաշակի։ Խառնել բոլոր բաղադրիչները իրար՝ փայտե գդալով կամ ձեռքերով, այնուհետև ստացված զանգվածից պատրաստել 18-20 միջին չափի կոլոլակներ։
Քայլ 3: Տեղադրել կոլոլակները նախապես ձեթով պատված ջեռոցի տարայի մեջ և եփել 18-20 րոպե մինչև կոլոլակները ստանան թեթև շագանակագույն երանգ։
Քայլ 4: Սոուսը պատրաստելու համար նախապես տաքացրած կաթսայի մեջ, միջին բարձր կրակի վրա, հարելով եփել սոյայի սոուսը, բրնձի քացախը, կոճապղպեղը, շաքարավազը, քունջութի ձեթը, կծու կարմի սոուսը և 1/2 բաժակ ջուր՝ մինչև եռա:
Քայլ 5: Այնուհետև փոքր ամանի մեջ իրար խառնել եգիպտացորենի օսլան և 1 թեյի գդալ ջուր, հարել և ավելացնել եփվող սոուսին, եփել մոտ 2 րոպե, մինչև սոուսի պնդանալը։
Քայլ 6: Մատուցել ջեռոցում եփված կոլոլակները տաք սոուսի հետ միասին՝ զարդարված կանաչ սոխով և քունջութի սերմերով, ըստ ցանկության այլ կանաչեղեններով։
Բարի ախորժակ։)
Գունավոր պղպեղներով աղցան
- 3 գունավոր պղպեղ
- 1 գլուխ փոքր, կարմիր սոխ
- ¼ բաժակ մաղադանոս
- 1 թ/գ բրնձի քացախ
- 1 դ/գ քունջութի ձեթ
- ½ բաժին ֆետա պանիր, մանրացված
- Թարմ աղացած սև պղպեղ/ աղ
Քայլ 1: Մանր կտրատել գունավոր պղպեղները, սոխը և մաղադանոսը
Քայլ 2: Ավելացնել բրնձի քացախը, քունջութի ձեթը, աղը, պղպեղը և լավ խառնել։
Քայլ 3: Այնուհետև ծածկել աղցանը և պահել սառնարանում մոտ 20 րոպե
Քայլ 4: Հանել զանգվածը սառնարանից, վրան ավելացնել ֆետա պանիր և մատուցել
Բարի ախորժակ։)