Այս բաժինը պարունակում է ծխախոտային արտադրանք և ալկոհոլային խմիչքներ։

Խնդրում ենք հաստատել, որ Ձեր 18 տարին լրացել է:

5 800,0 ֏

Գիրք:Ճանճերի ժամանակը

ID
112086
Newmag

Օրիգինալ անունը-Ճանճերի ժամանակը
Էջերի քանակը-308
Չափսը-14.5x22.3, կոշտ կազմ
Կատեգորիա-Հայկական
Հեղինակ-Նարինե Կռոյան

button minus button plus

Ուժեղ, բայց խոցելի կանանց թեման, որ Նարինե Կռոյանը վարպետորեն նկարագրում է իր նախորդ վեպերում, շարունակում է նաև այս գործում։Վեպի իրադարձությունները զարգանում են 44 օր՝ պատերազմի ընթացքում։ Գլխավոր հերոսուհի Սոնան ամուսնու հետ տեղափոխվել է Ստեփանակերտ՝ որդու ծառայության վայրին մոտ գտնվելու համար։ Պատերազմի առաջին օրը՝ 2020 թ. սեպտեմբերի 27-ի առավոտը, Սոնայի ու մյուսների համար սկսվում է հրթիռակոծությամբ ու ռմբակոծությամբ: Ամուսինը շտապում է ռազմի դաշտ` որդուն գտնելու: Չդիմանալով սպասմանը՝ ամուսնու և որդու հետևից ճամփա է ընկնում նաև Սոնան։ Նա տեսնում է մահ, ավերածություններ ու դաժանություններ, բարդ ընտրության առջև է կանգնում, մտածում ոչ միայն իր ծառայող որդու, այլև գերի ընկած ամուսնու մասին։ Ընտանեկան դրամային ավելանում է Սոնայի անսպասելի հղիությունը։ Գտնո՞ւմ է որդուն, վերադարձնո՞ւմ է ամուսնուն, վեպի հերոսների հետ ի՞նչ է կատարվում հայերի համար ամենածանր օրը՝ նոյեմբերի 9-ին։

Հավելյալ տեղեկություն
Barcode 9789939967288
Unit of Measure հատ
Brand Newmag
Թողնել կարծիք
Թողնել կարծիք
Ձեր գնահատականը
logo