Հնարավո՞ր է կյանքը նորից սկսել 40 տարեկանում, երբ կան դատվածություն ու հին աշխատանքին վերադառնալու արգելք։ Այս գիրքը պատմում է ականավոր պատմաբան և բանասեր Մորուս Հասրաթյանի դժվարին ու հետաքրքիր կյանքի մասին։ Չարենցի և Բակունցի հետ մտերիմ Հասրաթյանը համարձակվեցընկերներին պաշտպանել ստալինյան ռեպրեսիաներից, չվախեցավ մասնակցել Կոմիտասի հուղարկավորությանը, փակ դիտման ժամանակ գովեց Սերգեյ Փարաջանովի ֆիլմը, բրիտանական թանգարանին ստիպեց փոխել «Անահիտ» արձանի գրությունը և պայքարեց հայկական եզակի նմուշների սոթբիսյան աճուրդի դեմ։