Այս բաժինը պարունակում է ծխախոտային արտադրանք և ալկոհոլային խմիչքներ։

Խնդրում ենք հաստատել, որ Ձեր 18 տարին լրացել է:

7 800,0 ֏

Գիրք:Միսաք Մանուշյան. ականատեսի աչքերով

ID
112109
Newmag

Օրիգինալ անունը-Manouchian: Témoignage suivi de poèmes, lettres et documents inédits
Էջերի քանակը-340
Չափսը-16x24, կոշտ կազմ
Կատեգորիա-Սիրավեպ Հուշագրություն
Թարգմանիչ-Լիլիթ Բլեյան
Հեղինակ-Մելինե Մանուշյան

button minus button plus

1944-ի փետրվարի 21-ին Փարիզից ոչ հեռու գտնվող Մոն Վալերիեն ամրոցում նացիստները գնդակահարեցին ֆրանսիական Դիմադրության շարժման 22 անդամների։ Նրանք պատմության մեջ մնացին որպես «Մանուշյանի խումբ»։ Միսաք Մանուշյանի կնոջ ու պայքարի ընկերոջ՝ Մելինեի այս հուշագրությունը խիստ անձնական վկայություն է: Գրքում նկարագրված շատ դեպքեր և մանրամասներ ուրիշ ոչ ոք չէր կարող պատմել նման ճշգրտությամբ ու զգացմունքայնությամբ։ Գրքում կան փաստաթղթեր ու նամակներ (որոշները՝ երբեք չհրապարակված), որոնք օգնում են նոր լույսի տակ տեսնել Մանուշյանին: Դիմադրության շարժման հերոսը երազում էր մնալ բանաստեղծ ու ապրել արվեստով և երաժշտությամբ։ Միսաք Մանուշյանի գլխավորած խումբը 1941-1943 թվականներին առանձնացավ իր գործողություններով՝ բարձրաստիճան նացիստների սպանություններ, սաբոտաժային պայքար, սպառազինություն և զինամթերք տեղափոխող գնացքների խափանումներ, գերմանական ռազմական օբյեկտների աշխատանքի ձախողումներ։ Գիրքն օգնում է պատկերացնել «հայկական դիմադրությունը» ֆրանսիական շարժման ներսում՝ դրա արմատները, հոգեբանական ու մարդկային առանձնահատկությունները։ Մելինեն ու Միսաքը՝ Ցեղասպանությունից փրկված երկու որբերը, աշխարհի բոլոր ծայրերից Ֆրանսիայում հանգրվանած բազմաթիվ այլ հայերի՝ մտավորականների, արտիստների հետ մասնակցում էին իրենց ապաստան տված երկրի դիմադրությանը և իրենց պայքարն էին մղում չարիքի դեմ ու հանուն արժանապատվության։

Հավելյալ տեղեկություն
Barcode 9789939967646
Unit of Measure հատ
Brand Newmag
Թողնել կարծիք
Թողնել կարծիք
Ձեր գնահատականը
logo