Այս բաժինը պարունակում է ծխախոտային արտադրանք և ալկոհոլային խմիչքներ։

Խնդրում ենք հաստատել, որ Ձեր 18 տարին լրացել է:

4 800,0 ֏

Գիրք:Բելլա Բելլադոննա

ID
112018
Newmag
Օրիգինալ անունը-Բելլա Բելլադոննա Էջերի քանակը-180 Չափսը-14.5x22.3, կոշտ կազմ Կատեգորիա-Հայկական Թարգմանիչ- Հեղինակ-Նարինե Կռոյան
button minus button plus

Վանաձորում անկողնային մորն է խնամում 48-ամյա Բելլան։ Նախկին գրադարանավարն արդեն երեք տարի չի աշխատում. մոր երկարամյա հիվանդությունն ու գործազուրկ լինելու անպատվաբեր կարգավիճակն ստիպում են ապրել թոշակառուի հաշվին։ Բելլայի օրերն անգթորեն կրկնվում են. առավոտյան՝ մոր խնամք, հետո՝ խանութ, ապա՝ խոհանոց, երեկոյան՝ սերիալներ։«... սկզբում փորձում էր կյանքից պոկել իր բաժինը, երբեմն նույնիսկ կռվում էր այդ պատառի համար։ Սակայն ամեն անգամ, կարծես, փետուր էր կորցնում իր թեւերից, որոնց գոյությանը դեռ հավատում էր։ Երբ մայրն անկողին ընկավ, կյանքն ավարտվեց, սկսվեց մահը։ Դանդաղ մահը: Այն փետուրներ չէր պոկում: Մահը խլում էր ամեն ինչ...»։Բելլային մխիթարում էին իր «Բելլադոննա» ծաղիկները։ Դրանք գեղեցիկ էին ու թունավոր։ Նա դրանք աճեցնում էր՝ ինքն էլ չհասկանալով, թե ինչու...Եվ ահա մի օր բազմաբնակարան շենքում է հայտնվում առույգ ու կայտառ մի աղջիկ։ Այդ երեսառած երեխան գլխիվայր է շրջում Բելլայի հաստատուն առօրյան, ստիպում ապրել, նայել շուրջբոլորը, հարցեր տալ նաեւ Գուգլին, ջազ լսել ու թեկուզ պատահաբար՝ բացահայտել անցյալի ամենացավոտ ճշմարտությունը։Ճշմարտություն, որը տակնուվրա է անում Բելլայի հոգին:

Հավելյալ տեղեկություն
Barcode 9789939884363
Unit of Measure հատ
Brand Newmag
Թողնել կարծիք
Թողնել կարծիք
Ձեր գնահատականը
logo