Այս բաժինը պարունակում է ծխախոտային արտադրանք և ալկոհոլային խմիչքներ։

Խնդրում ենք հաստատել, որ Ձեր 18 տարին լրացել է:

38 800,0 ֏

Գիրք:Ազնավուր. երկերի ժողովածու

ID
112095
Newmag

Օրիգինալ անունը-Ազնավուր. երկերի ժողովածու
Էջերի քանակը-1688
Չափսը-16x24, կոշտ կազմ
Կատեգորիա-Պոեզիա Հուշագրություն
Հեղինակ-Շառլ Ազնավուր

button minus button plus

ՀԱՏՈՐ 1 / ԱՐՁԱԿ - Շառլ Ազնավուրի արձակ ստեղծագործությունների այս լիակատար հատորը ներառում է նրա 5 ինքնակենսագրական գործերը և պատմվածքների ժողովածուն, որոնք հրատարակել է Newmag-ը (2019-2023): Իր հուշերում Ազնավուրն անկեղծորեն խոսում է ընտանիքի, անցյալի ու կարիերայի դժվարությունների, պատմում կյանքի դասերի ու ճակատագրի հեգնանքի մասին: Պատասխանում է իր անողոք քննադատների ու դեղին մամուլի մեղադրանքներին։ Ժամանակակից արվեստն ինչո՞ւ է կանխատեսելի, հեռուստատեսությունը՝ մակերեսային, շոու բիզնեսը՝ գռեհիկ․ նա բարձրացնում է ամենաարդիական հարցերը և ուղղորդում երիտասարդ արտիստներին։ Այստեղ են նաև մաեստրոյի 16 նովելները՝ գրված իրեն հատուկ հումորով և երևակայությամբ: Հայաստան, բոհեմ, սերեր, ընկերներ, Հոլիվուդ. ինչի մասին էլ Ազնավուրը պատմի, միշտ անկեղծ է ու շիտակ, համեստ ու հանդուրժող։ ՀԱՏՈՐ 2 / ՊՈԵԶԻԱ - Պոեզիայի այս ժողովածուն ամփոփում է մաեստրոյի պոեզիայի չորս հատորները՝ «Նոր երկիր», «Սեր և պատերազմ», «Քեզ համար, Հայաստան», «Ես չեմ հեռանում․․․», որոնք հրատարակվել են առանձին գրքերով: Այս ստեղծագործությունների մի մասը նրան հաջողություն է բերել, որոշները մեծ աղմուկ են բարձրացրել, որոշներն էլ ստիպել են կատարելագործել սեփական ոճն ու մուտք գործել գրական աշխարհ: Կիրք, սեր, դավաճանություն, նվիրում, բաժանում, ինքնասպանություն, խաբեություն, խաղամոլություն, ապաշխարում, զրույց Աստծո հետ. Ազնավուրի գրչի համար փակ թեմաներ չկան։

Հավելյալ տեղեկություն
Barcode 9789939967400
Unit of Measure հատ
Brand Newmag
Թողնել կարծիք
Թողնել կարծիք
Ձեր գնահատականը
logo