Այս բաժինը պարունակում է ծխախոտային արտադրանք և ալկոհոլային խմիչքներ։

Խնդրում ենք հաստատել, որ Ձեր 18 տարին լրացել է:

5 800,0 ֏

Գիրք:Արհեստական բանականությունը և մարդկության ապագան

ID
112093
Newmag

Օրիգինալ անունը-The Age of AI: And Our Human Future
Էջերի քանակը-272
Չափսը-14x24, կոշտ կազմ
Կատեգորիա-Գիտահանրամատչելի
Թարգմանիչ-Լիանա Զաքարյան
Հեղինակ-Հենրի Քիսինջեր
                  Էրիկ Շմիդտ
                  Դանիել Հաթենլոքեր

Այն, ինչ անում է մարդը մի քանի ժամում կամ օրում, որոշ դեպքերում նաև ամբողջ կյանքում, նեյրոցանցը կարող է անել մի քանի րոպեում, նույնիսկ վայրկյանում: Արհեստական բանականությունը թափանցում է մեր կյանքի բոլոր բնագավառներ՝ տրանսպորտ, արդյունաբերություն, բժշկություն, առևտուր, ֆինանսներ, կրթություն, իրավագիտություն: Մարդկային քաղաքակրթությունը փոխակերպումների և պատմական զարգացման որակական նոր դարաշրջանում է՝ արդյունաբերական 4-րդ հեղափոխության: Արհեստական բանականությունը բովանդակապես վերափոխում է մարդկանց կենսակերպն ու աշխարհընկալումը, վերաձևում աշխատաշուկան:Գիտնականները հուսով են, որ արհեստական ​​բանականության շնորհիվ մենք կկարողանանք լուծել գլոբալ խնդիրները՝ գտնել մահաբեր հիվանդությունների բուժումը, հաղթահարել սովի և կրթության ցածր մակարդակը որոշ տարածաշրջաններում, ուսումնասիրել օվկիանոսներն ու տիեզերքը: Բայց գեներատիվ նեյրոցանցի օգտագործումը կարող է ունենալ նաև բացասական հետևանքներ, քանի որ դրա աշխատանքի շատ գործընթացներ անհասկանալի են մարդկանց համար։ Գրքի հեղինակները քննարկում են արհեստական բանականության հնարավորությունները և հիմնախնդիրները: Նրանք բացատրում են պատմական արմատական ​​փոփոխությունները, աշխարհի ընկալումը և մեր դերը դրանում: Այս գիրքը կօգնի հասկանալ ներկան՝ արհեստական բանականության հետագա ազդեցությունը գնահատելու համար:

Հավելյալ տեղեկություն
Barcode 9789939967363
Unit of Measure հատ
Brand Newmag
Թողնել կարծիք
Թողնել կարծիք
Ձեր գնահատականը
logo