Հաճախ տրվող հարցեր
Ինչպե՞ս կարող եմ կայքում ստեղծել իմ հաշիվը։
Գրանցվելու համար անհրաժեշտ է մուտքագրել անձնական տվյալները, ինչպիսիք են անունը, էլեկտրոնային փոստի հասցեն և հեռախոսահամարը: Սա կօգնի մեզ ապահովել ավելի հարմարավետ և արդյունավետ սպասարկում՝ Ձեր պատվերների ընթացքը հեշտացնելու համար:
Կարո՞ղ եմ արդյոք հետագայում տեսնել իմ պատվերների պատմությունը։
Այո՛, կարող եք։ Կատարած գնումների ցանկը կարող եք տեսնել Ձեր անձնական էջում «Իմ պատվերները» բաժնում, որտեղ կգտնեք բոլոր նախորդ պատվերների մանրամասները։
Կարո՞ղ եմ արդյոք ունենալ մի քանի հասցե առաքումներն իրականացնելու համար։
Այո՛, կարող եք։ Մուտք գործեք անձանական հաշիվ և ընտրեք «Հասցեներ» բաժինը, որտեղ կարող եք ավելացնել և կառավարել մի քանի առաքման հասցեներ: Պատվերը ձևակերպելու ժամանակ հարկավոր է ընտրել նշված հասցեներից մակը կամ ավելացնել նոր առաքման հասցե, որն անմիջապես կավելանա Ձեր անձնական էջի «Հասցներ» բաժնում։
Ինչպե՞ս կարող եմ վերադարձնել կամ փոխել ապրանք:
Գնված ապրանքը, որը չունի որակային և քանակային փոփոխություններ, կարող եք վերադարձնել 14 օրերի ընթացքում՝ ներկայացնելով ՀԴՄ կտրոնը։ Եթե ցանկանում եք վերադարձ կամ փոխանակում կատարել, խնդրում ենք դիմել մեր հաճախորդների սպասարկման բաժին: Մենք կտրամադրենք ընթացակարգի համար անհրաժեշտ բոլոր հրահանգները:
logo